23:47 ԼՅՈՎ."ՎՍՏԱՀ ԵՄ ԲԱՎԱՐԻԱՆ ԿՀԱՂԹԻ ՉԵԼՍԻԻՆ" | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը խոսել է գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասին: «Անկեղծ ասած, այսպիսի խոշոր հաշիվ չէի սպասում: Բայց դորտմունդցիներն արժանի հաղթանակ տարան: Սա արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակն էր «Բավարիայի» նկատմամբ: Սակայն լավ է, որ «Բավարիային» սպասվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Թիմը կարող է նորից հավաքվել և կենտրոնանալ այս դիմակայության վրա: Ես վստահ եմ, որ մյունխենցիները հաջող հանդես կգան և մրցաշրջանը հաղթանակով կավարտեն», – ասել է Լյովը: Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» 5:2 հաշվով ջախջախեց Մյունխենի «Բավարիային» և պատմության մեջ առաջին անգամ ոսկե դուբլ ձևակերպեց: Աղբյուր`Sportarmenia.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |