14:25 ԼՅՈՎԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ անհանգստացած է Բաստիան Շվայնշտայգերի առողջական վիճակի համար: "Շվայնշտայգերը մինչև հիմա չի առողջացել: Չելսիի հետ խաղի ժամանակ նրա մոտ ոտքի ստորին հատվածում մկանային հեմոտոմիա է առաջացել: Նմանատիպ վնասվածքով Շվայնին խաղացել է 115 րոպե: Դրությունը ավելի լուրջ է քան ես պատկերացնում էի: Մենք ցանկանում ենք ռիսկի գործոնը հավասարեցնել զրոյի: Ամեն օր հետևում ենք նրա առողջական վիճակին: Երեքշաբթի օրը Շվայնշտայգերը լիարժեք չի մարզվել": Այդուհանդերձ Լյովը չի բացառել, որ չորքեքշաբթի օրը Իսրայելի հետ ընկերական խաղում Շվայնշտայգերը կարող է հայտնվել խաղադաշտում: "Կապրենք կտեսնենք: Տեսնենք թե ինչ արագությամբ կապաքինվի Բաստիանը և որքան կարող է դիմանալ ցավին:Այժմ նա անհատական գրաֆիկով մարզվելու կարիք ունի",-հայտարարել է Լյովը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|