15:47 ԼՅՈՎԸ ՏՎԵԼ Է ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ | |
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը պատասխանել է կայանալիք Հույների հետ խաղի վերաբերյալ գերմանական մամուլի տված հարցերին: - Գերմանիան այս մրցաշարում շատ զգուշավոր է խաղում: Դուք որոշել եք փոխե՞լ ձեր խաղաոճը: - Լսեք, մենք բաց թողեցինք հինգ գնդակ Շվեյցարիայից ընկերական խաղում: Դա ահազանգ էր: Մենք չենք կարող խաղալ բաց ֆուտբոլ: Հարձակվողական ֆուտբոլին մենք մնում ենք հավատարիմ: Մի բան ք ընկերական խաղում Բրազիլիայի հետ գեղեցիկ, տպավորիչ է եւ հաճելի բաց ֆուտբոլ խաղալը և բոլորովին այլ բան է բաց ֆուտբոլը Եվրոպայի առաջնությունում: - Ի՞նչ եք ուզում փոխել մարտավարության մեջ: Գուցե չորս պաշտպանները Հունաստան հետ խաղում չափից ավելի են: - Ոչ թե քանակն է կարևոր, այլ որակը: Չեմ կարծում, որ հիմա պետք է կատարել ինչ-որ լուրջ ճշգրտումներ մարտավարության մեջ: Այո, մենք խաղում ենք չորս պաշտպաններին. Սակայն նրանցից երկուսը անընդհատ մասնակցում են գրոհներին: - Իսկ մարզումները մնալու ե՞ն նույնը: - Պատրաստվում ենք այնպես, ինչպես միշտ: Առավոտյան կար, շատ ինտենսիվ աշխատանք: Սակայն նվազեցրել ենք ծանրաբեռնվածությունը մի քանի ֆուտբոլիստների վրայից, նրանք են Բաստիանը, Մեսութը և Լարսը: Բայց հաջորդ մարզմանը նրանք կմիանան մյուսներին: Պարզապես որոշեցին ռիսկի չգնալ, քանի որ նրանք շատ էին աշխատել այդ օրը: - Հունաստանից կբացակայի Կարագունիսը, ինչ կտա դա ձեզ: - Կարծում եմ նա հունական թիմի ուղեղն է: Երկար տարիներ նա օգնում է թիմին, նա անվիճելի առաջատարն է: Կարծում եմ, որ հույների համար դա ծանր է լինելու: Բայց մենք չենք պատրաստվում հանգստանալ: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |