14:41 ՄԱՆՋՈՒԿԻՉ."ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍԸ ՀԱՃԵԼԻ ՄԱՐԴ Է" | |
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է, որ պատրաստ է մրցակցել Մարիո Գոմեսի հետ, երբ վերջինս շարք վերադառնա: «Հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու որոշումը ես չեմ կայացնում: Աշխատում եմ կատարել իմ գործը հնարավորինս լավ և ինձ պահեստային չեմ զգում: Ինչ վերաբերում է Գոմեսին, ապա նա լավ մարդ է: Մենք շփվում ենք միմյանց հետ, և Մարիոն շնորհավորում է ինձ խփած գոլերի կապակցությամբ», – Մանջուկիչի խոսքերը մեջբերում է Bild-ը: Նշենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել ոտքի վնասվածքի պատճառով: Դեռևս հստակ հայտնի չէ, թե երբ Գոմեսը կկարողանա օգնել իր թիմին: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|