14:40 ՄԱՆՋՈՒԿԻՉ. ՄԵՆՔ ԼՈՒԾԵՑԻՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ | |
Մյունխենի Բավարիայի հարձակվող Մարիո Մանջուկիչը վերլուծել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում՝ Յուվենտուսի հետ կայացած պատասխան հանդիպումը: "Որոշիչ դարձավ այն, որ մենք խաղացինք այնպես, ինչպես Մյունխենում կայացած առաջին մրցավեճում: Խաղը դժվարին ստացվեց, իսկ մարզադաշտում հիանալի մթնոլորտ էր տիրում: Գիտեինք, որ պետք է հանգիստ խաղանք և գոլ խփենք: Մեզ հաջողվեց լուծել թիմի առջև դրված խնդիրը։ Երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Բայց ես ավելի ուրախ եմ, որ Բավարիան դուրս եկավ հաջորդ փուլ",- հայտարարել է Մանջուկիչը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |