14:34 ՆՈՅԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԲԱՎԱՐԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ | |
neirԲավարիան իր դարպասպահ Մանուել նոյերի հետ մեկտեղ Բունդեսլիգայում նետվում են նոր ռեկորդների: Գերմանացի դարպասպահը ընթացիկ խաղարկությունում բաց է թողել 7 գոլ, ինչը նրան հնարավորություն տալիս ոչ միայն կրկնել, այլև գերազանցել Օլիվեր Կահնի և Միխայիլ Ռենզինգի ռեկորդները, ովքեր 2007/08 մրցաշրջանում գնդակը ցանցից դուրս էին բերել 21 անգամ: Բունդեսլիգայի պաշտոնական կայքում զետեղված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Նոյերը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բավարիայի պատմության մեջ ամենահաջող դարպասպահը: 2011 թվականին Շալկե 04-ից տեղափոխվելուց հետո նա գնդակ է բաց թողում միջինը 167,6 րոպում(Յորգ Բուտ - 96,2, Օլիվեր Կահն - 93,1, Ռայմոնդ Աուման - 84,6, Ժան-մարի Պֆաֆ -84): "Սա կարծում եմ ամբողջ թիմի շնորհքն է: Դրական պահը կայանում է նրանում, որ եթե գնդակ բաց չենք թողնում, ապա հաղթում ենք",-համեստորեն պատասխանել է Նոյերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |