20:19 ՄԱՐՏԻՆԵՍՆ ՈՒ ԲԵՆԴԵՐԸ ԲԱՎԱՐԻԱ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԻ | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ մյունխենցիները չեն կարող ձեռք բերել Լևերկուզենի "Բայերի" կիսապաշտպան Լարս բենդերին և "Ատլետիկ" Բիլբաոյի կիսապաշտպան Խավի Մարտինեսին, հայտնում է TZ-ն: "Կարծում եմ իմաստ չունի Մարտինեսի և Բենդերի մասին հարցեր տալ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեռք բերել այդ ֆուտբոլիստներին: Նրանց մեր թիմում տեսնելու համար պաշտոնական առաջարկներ է արվել երկու ակումբներին, սակայն դրանք մերժվել են: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակումբների հետ ունեն գործող պայմանագրեր: Պետք է դա ընդունել և համակերպվել: Հուսով եմ այդ ֆուտբոլիստների մասին խոսք լի լինի, քանի որ շատ պարզ ձևով բացատրեցի իրադրությունը",-եզրափակել է Հյոնեսը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |