16:50 Մարտինեսը բաց կթողնի մեկ ամիս | |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Բավարիայի» կիսապաշտպան Խավին Մարտինեսը բարեհաջող վիրահատվել է: Մյունխենյան ակումբի բժշկական անձնակազմը հայտարարել է, որ իպանացի ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս: Հիշեցնենք, որ Մարտինեսը վնասվածք էր ստացել Իսպանիա-Էկվադոր հանդիպման ժամանակ, ինչի կապակցությամբ «Բավարիայի» սպորտային տնօրեն Մատիաս Զամերն իր դժգոհությունն էր արատահայտել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |