17:44 ՄԱՐՏԻՆԵՍԸ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ Է ԱՆՑԵԼ ԱՌԱՆՑ ԱՏԼԵՏԻԿԻ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅԱՆ | |
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Խավի Մարտինեսն անցած գիշեր բուժզննում է անցել Մյունխենի կլինիկաներից մեկում: Ինչպես պարզվում է, 23-ամյա ֆուտբոլիստը Գերմանիա է մեկնել առանց բասկյան ակումբի թույլտվության: Նա ստիպված կլինի բացատրություններ տալ գրավոր տեսքով: Այս մասին հայտնում է «Ատլետիկի» պաշտոնական կայքը: Նշենք, որ Խավի Մարտինեսը հաջողությամբ անցել է բուժզննումը և մոտակա ժամանակներում պաշտոնապես կտեղափոխվի «Բավարիա», որը կիսապաշտպանի տրանսֆերի համար կվճարի 40 մլն եվրո: Աղբյուր` Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |