11:00 ՄԱՐՏԻՆԵՍԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ Է ԱՆՑԵԼ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ | |
Ամեն ինչ գնում է նրան, որ "Ատլետիկի" կիսապաշտպան Խավի Մարտինեսը արդեն այսօր կդառնմա Մյունխենի "Բավարիայի" ֆուտբոլիստ, հայտնում է իսպանական մամուլը: Օգոստոսի 28-ին Մարտինեսը վերջին մարզումն է անցկացրել Ատլետիկի կազմում, որից հետո մեկնել է Մյունխեն: Իոսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը արդեն հաջողությամբ անցել է բուժզննում և մոտակա ժամերի ընթացքում կարող է դառնալ գերևմանական գրանդի ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ "Ատլետիկի" նախագահ Խոսու Ուրուտիան ֆուտբոլիստի համար "Բավարիայից" պահանջում էր 40 մլն եվրո: Սկզբում մյունխենյան ակումբը հրաժարվեց ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից, սակայն հետո համաձայնվեց վճարել պահանջվող գումարը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |