22:14 ՄԱՐՏԻՆԵՍԸ ԿՐԿԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում (1:1) վնասվածք է ստացել: Խաղային դրվագներից մեկի արդյունքում իսպանացին ուժեղ հարված է ստացել աջ ոտքին, որից հետո չի կարողացել շարունակել խաղը: Մարտինեսն անմիջապես հոսպիտալացվել է և նույնիսկ գիշերը հիվանդանոցում է անցկացրել: Այսօր նա բուժզննում կանցնի: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |