20:54 ՄԱՐՏԻՆԵՍԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ | |
Բավարիան իր պաշտոնական կայքում հայտնել է "Ատլետիկի" կիսապաշտպան Խավի Մարտինես տեղափխության մասին: Այսօր Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը բարեհաջող բուժզննում անցել և Բավարիայի հետ ստորագրել է պայամանագիր, որը նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը: "Սա շատ բարդ տրանսֆեր էր: Բայց մենք այժմ շատ երջանիկ ենք, որ այդ ֆուտբոլիստը մեզ հետ է: Խավի Մարտինեսը գերազանց ֆուտբոլիստ է",-հայտարարել է Բավարիայի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ Հայնց-Ռումենիգեն: "Բավարիան հանդիսանում է աշխարհի և Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Այստեղ հանդես են գալիս բարձր մակարդակի բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր ցուցադրում են ֆանտաստիկ ֆուտբոլ: Սա իմ համար մեծ մոտիվացիա է: Իհարկե ես Բավարիայի հետ ցանկանում եմ տիտղոսներ նվաճել",-հայտարարել է Մարտինեսը: Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը Բավարիայի կազմում հանդես կգա 8 համարի մարզաշապիկով: Աղբյուր` Footballexpress.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |