14:03 ԶԱՄՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԱՐՏԻՆԵՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ | |
Բավարիայի նորանշանակ մարզական տնօրեն Մատիաս Զամմերը
Մամլո ասուլիսի ժամանակ հաստատել է, որ
այս մրցաշրջանում բավարիայի հիմանական տրանսֆերային նպատակը Ատլետիկի կիսապաշտպան Խավի Մարտինեսն է: "Նա շատ լավն է, բայց որակը արժե գումար: Այդ պատճառով էլ նրա գինը շատ բարձր է: Ես շատ լավ եմ ծանոթ Մարտինեսի խաղին, բայց ես ուզում եմ իմանալ նրան ավելի լավ: Մյունխենում նույնպես նրա մասին շատ դրական են արտահայտվում: Եկեք միայն սպասենք եւ տեսնենք, թե ինչպես կընթանան զարգացումները: Երբեմն կարելի է գնել թանկ խաղացողներ, բայց, միեւնույն ժամանակ այն պետք է լինի ողջամիտ սահմաններում ", - ասել է Զամմերը: Մարտինեսի պայմանագիրը Աթլետիկոյի հետ սպառվում է 2016 թ.: Բասկերը ցանկանում են այդ տրանսֆերից ստանալ 40 մլն: եվրո: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |