10:06 ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՐԵՐԸ | |
"Բավարիան" Խավի Մարտինեսի տեղափոխության վերաբերյալ բոլոր լուրերն ու խոսակցությունները հերքել է, հայտնում է Championat.com-ը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներին: Նշենք, որ գերմանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ "Բավարիան" մտադիր է Ատլետիկի կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո: Սակայն այսօր գերմանական գրանդի ներկայացուցիչները հերքել են այդ լուրը: Հիշեցնենք, որ Բավարիան իսպանացու համար համաձայն չէր բասկերին վճարել պահանջվող 40 մլն եվրոն, իսկ մյունխենցիների գլխավոր մարզիչ յուպ Հայնկեսը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրական արժեքը կազմում է 22-23 մլն եվրո: "Բանակցությունների առումով ոչ մի տեղաշարժ չկա: մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք Մարտինսի տրանսֆերի համար 40 մլն չենք վճարի",-հայտնել է Բավարիայի ներկայացուցիչներից մեկը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |