11:09 ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԲԱՎԱՐԻԱՅԻՑ | |
Իտալական Յուվենտուսի հարձակվող Ալեսանդրո Մատրին խոսոտվանել է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում չէր ցանկանա հանդիպել Բավարիայի հետ, հայտնում championat.com-ը: "Կցանկանայի խուսափել Բավարիայի հետ հանդիպումից:Մենք երազում ենք հանդես գալ եզրափակիչում,սակայն մեզ համար առաջնահերթ խնդիր է սկուդետոն",-ասել է իտալացին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Յուվենտուսը երկու խաղերի արդյունքում կարողացավ ընդհանուր`5:0 հաշվով առավելության հասնել շոտլանդական Սելտիկի նկատմամբ և դուրս գալ հաջորդ փուլ: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |