11:36 ՄԱՏՅԵՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԲԱՎԱՐԻԱ | |
Վալենսիայի ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն կարող է իր կարիերան շարունակել գերմանական գրանդի կազմում: Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար մոտ ժամանակում Բավարիան պատրաստվում է առաջարկ անել Վալենսիային: Իսպանական ակումբի հետ ունեցած պայմանագրի համաձայն Մատյեն Վալենսիայից կարող է հեռանալ միայն այն դեպքում, երբ նրա համար որևէ ակումբ կվճարի 15 մլն եվրոյից ոչ պակաս գումար: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն մյունխենյան ակումբը ֆրանսիացու համար պատրաստ է վճարել մոտ 10 մլն եվրո: Այդուհանդերձ "Չղջիկները" չեն շտապում վաճառել իրենց առանցքային պաշտպաններից մեկին: Ակումբը կարող է լքել Խորդի Ալբան և Վալենսիայի ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի գոնե առաջատարներից մեկ մնա ակումբում: 29-ամյա Մատյեն Վալենսիայում հանդես է գալիս 2009 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել Սոշոյի և Թուլուզի կազմում:
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |