17:33 Մենք գերիշխում էինք «Բայերի» հետ խաղում. Լահմ | |
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ իր թիմը գերիշխում էր խաղադաշտում «Բայերի» հետ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում տեղի ունեցած մրցավեճում, որն ավարտվել է ոչ-ոքի' 1:1 հաշվով: -Գոլերը ֆուտբոլի մի մասն են: Մեզ չհաջողվեց բավականաչափ գոլեր խփել ու արդյունքում ստացանք 1:1 հաշիվը: Ցավալի է, որ հաշվի մեջ արագորեն առաջ անցնելուց հետո միանգամից գնդակ բաց թողեցինք: Այնուամենայնիվ, խաղի որոշ հատվածներում մենք շատ լավ հանդես եկանք: Գերիշխում էինք շատ լավ թիմի հետ խաղում. «Բայերն» այսօր ընդամենը մի քանի պահ ունեցավ: Մենք հաջող խաղացինք ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում,- ասել է Լամը: Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում մյունխենցիներն այս պահին զբաղեցնում են առաջին հորիզոնականը (20 միավոր), իսկ «Բայերը» գտնվում է երրորդ տեղում (19 միավոր): Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |