22:47 Մենք հոգնել ենք և´ ֆիզիկապես, և´ հոգեպես. Լահմ | |
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, մեկնաբանելով Բունդեսլիգայի 10-րդ տուրում թիմի՝ սեփական մարզադաշտում 3:2 հաղթանակը «Հերտայի» նկատմամբ, խոսել է թիմի ֆիզիկական և հոգենակ հոգնածության մասին։ «Բոլորը տեսան, որ մենք հոգնել ենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Գլխավորն այն է, որ մենք կարողացանք երեք միավոր նվաճել։ Այժմ պետք է ուրախանալ համեմատաբար հանգիստ շաբաթվա գալուստով։ Խաղացողների համար ազգային հավաքականներում հատկապես ծանրաբեռնված ծրագիր էր գործում։ Հանդիպումների ժամանակ անհրաժեշտ է մշտապես առավելագույն կենտրոնացվածություն և ծայրահեղ ուշադրություն ապահովել։ Այնպես որ գլխին ևս հանգիստ է հարկավոր»,-մեջբերում է Լամի խոսքերը «Բավարիայի» մամլո ծառայությունը։ Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |