11:35 ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԹԻՄԱՅԻՆ ՏԻՏՂՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՄՅՈՒԼԼԵՐ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը խոսել է վաղը «Արսենալի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման մասին։ ««Արսենալի» հետ խաղում մրցակցին ոչ մի միլիմետր չպետք է զիջենք։ Անգլիացիները կորցնելու ոչինչ չունեն, և նրանք կարող են ամբողջովին կենտրոնալ գրոհների վրա։ Կարծում եմ՝ հենց այդպես էլ կվարվեն։ Իսկ ինչ վերաբերում է «Բավարիային», մենք պայքարում ենք թիմային տիտղոսների համար։ Ուստի մեզ մոտ անձնական ամբիցիաները միշտ 2-րդ պլան են մղվում», – գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Kickerը։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |