16:55 ՄԵՆՔ ՇԱՏ ԳՈՀ ԵՆՔ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻ ԽԱՂԻՑ | |
Բավարիայի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի խաղից: Նշենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին վերջին ժամանակներում քննադատության են արժանացնում: Մասնավորապես ԳՖՀ-ի նախկին ֆուտբոլիստ Գյունտներ Նետցերը կարծում է, որ Շվայնշտայգերը շատ է դիմում լայնակի փոխանցումների` ինչը բացասականորեն է անդրադառնում թիմի արագ գրոհ կազմակերպելու վրա: Նմանատիպ ոճով Շվայնշտայգերին քննադատել էր նաև Բավարիայի նախկին ֆուտբոլիստ Օլաֆ Տոնը: "Կարծում եմ Տոնը հաճույքով կխաղար այնպես, ինչպես խաղում է Շվայնշտայգերը: Բայց ինձ թվում է, որ նա հիասթափություն է ապրում այն հանգամանքից, որ ոչ մի դեր չի խաղում ֆուտբոլում:Նման իրավիճակում մարդ կարող է անել նման հայտարարություններ: Իսկ մենք շատ գոհ ենք Շվայնշտայգերի խաղից",-ասել է Ռումենիգեն | |
|
Մեկնաբանություններ: 0 | |