01:55 ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԵՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ. ԶԱՄՄԵՐ | |
Բավարիայի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը հայտարարել է, որ ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը թիմում չեն հանդուրժի եսասիրությունը: Զամմերը նման կերպ արտահայտվել է Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Շտուտգարտի հետ խաղից հետո: Այդ խաղում Արիեն Ռոբենը, Մարիո Գոմեսը և Ժերոմ Բոատենգը անցկացրեցին պահեստայինների նստարանին: Հարկ է նշել, որ նախքան այդ Ռոբնեը հայտարարել էր, որ պահեստայինի դերը իրեն չի գրավում: "Դժգոհ ֆուտբոլիստների և նրանց եսասիրությունների մասին ոչինչ չենք ուզում լսել: Մենք թիմում թույլ չենք տա եսասիրության դրսևորումներ",-ասել է Զամմերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |