15:03 ՄԻԼԻՏՑ."ՇՎԱՅՆԻԻ ՀԱՐՎԱԾԸ ՀԵՏ ՄՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ՕԳՆԵՑ YOUTUBE-Ը" | |
Liga Total Cup-ի կիսաեզրափակիչ Բավարիա-Վերդեր խաղի հիմնական ժամանակից հետո նշանակված հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարում իրեն հիանալի դրսևորեց բրեմենցիների երիտասարդ դարպասպահ Սեբաստիան Միլիտցը, ով կարողացավ հետ մղել Ֆրենկ Ռիբերիի և Բաստիան Շվայնշտայգերի իրացրած հարվածները և օգնեց իր թիմին հաղթանակ տանել մյունխենցիների նկատմամբ: Նշենք, որ խաղի հիմնական ժամանակը ավարտվել էր ոչ-ոքի`2:2 հաշվով: "Երբ գործը հասնում է 11 մետրանոց հարվածաշարին, ապա մնում է հենվել միայն սեփական կանխազգացման վրա: Բայց, եթե անկեղծ խաղից առաջ ես Youtube-ում դիտել էի, թե ինչպես է 11 մետրանոցները իրացնում Շբայնշտայգերը: Չելսիի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում էլ նա հարվածեց նույն ձևով",-խոստովանել է Միլիտցը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |