12:54 ՄՇՏԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԻՆՁ. ՌՈԲԵՆ | |
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով հերթական վնասվածքն է ստացել, ստիպված կլինի բաց թողնել «Նյուրնբերգի» և «Վալենսիայի» հետ հանդիպումները: «Արդեն չգիտեմ, թե ինչ անեմ: Մշտական վնասվածքները հոգնեցրել են ինձ: Դա նման է չար կատակի, սակայն, ցավոք, դա իրականություն է: Իմ կարիերայում այնքան շատ են վնասվածքները, որ անգամ չեմ հիշում դրանցից շատերի մասին», – Ռոբենի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |