04:38 Մտադիր ենք հաղթել «Բավարիա»-ին. Ֆերնանդինյո | |
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան ֆերնանդինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի` «Բավարիա»-ի հետ կայանալքի խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը մտադիր է հաղթել մրցաշարի գործող գավաթակրին: «Եթե մենք կարողանանք հաղթել «Բավարիա»-ին, ապա մենք լիարժեք կերպով կհաստատենք մեր մտադրությունները: «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակը ավելի արժեքավոր կլինի, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Չեմպիոնների լիգայում անհրաժեշտ է հաջող հանդես գալ տնային խաղերում: Մենք պետք է վաստակենք 9 միավոր, որպեսզի կարողանանք խմբից դուրս գալ: Այդ պատճառով կձգտենք հաղթել «Բավարիա»-ին: Մենք հաղթել ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ այժմ հերթը «Բավարիա»-ին է»,-ասել է Ֆերնանդինյոն: Shamshyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |