00:49 ՄԱՆՋՈՒԿԻՉ "ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՂՈՄ ԵՄ ՄՆԱԼ ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ" | |
Բավարիայի նորեկ խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը հայտարարել է, որ Մյունխեն տեղափոխվելու որոշումը հեշտությամբ է կայացրել: " Ես մի քանի առաջարություններ ունեի, սակայն մյունխենցիների հետ կկարողանամ պայքարել չեմպիոնության համար: Դա ինձ համար շատ կարևոր է: Իհարկե, պատրաստ եմ երբեմն մնալ պահեստայինների նստարանին: Սակայն Բավարիայի նման թիմերում հիմնական կազմի համար մրցակցությունը նորմալ երևույթ է: Կլաուդիո Պիսարոն և Մարիո Գոմեսն առաջնակարգ հարձակվողներ են, և նրանց հետ պայքարելը դժվար կլինի: Սակայն երբ խաղում ես այսպիսի խաղացողների կողքին, ապա աճում ես որպես ֆուտբոլիստ", – Մանջուկիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Աղբյուր-sportarmenia.com Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |