13:16 ՄՅՈՒԼԼԵՐ."ԳՐՈՍՈՆ 2006-ԻՆ ԹԱՂԵՑ ՈՂՋ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԸ" | |
Եվրո 2012-ի կիսաեզրափակիչ Գերմանիա – Իտալիա հանդիպումից առաջ Բունդեսթիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը կոչ է արել մոռանալ 2006 թվականին կրած պարտությունը: «2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ես էլ բոլորի հետ դիտել եմ Իտալիա – Գերմանիա հանդիպումը: Հիշում եմ, որքան ցավալի էր այդ պարտությունը: Այդ երեկո Գրոսոն թաղեց ողջ Գերմանիայի երազանքը: Այդուհանդերձ, հարկավոր է մոռանալ անցյալի մասին: Այս առաջնությունում մենք արդեն ցուցադրել ենք մեր ուժը` հաղթելով Հոլանդիայի և Պորտուգալիայի նման ուժեղ հավաքականներին: Հույների հետ նույնպես լավ խաղացինք: Ո՞ւմ հետ կուզենայի խաղալ եզրափակչում, Իսպանիայի, թե Պորտուգալիայի: Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, բայց կնախտրեմ Պորտուգալիային. նրանց արդեն 1 անգամ հաղթել ենք»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Bild-ը: Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 28-ին: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |