22:22 ՄՅՈՒԼԼԵՐ. ԳՎԱՐԴԻՈԼԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ ՍՈՎՈՐԵԼ ԻՍՊԱՆԵՐԵՆ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը հայտարարել է, որ նոր մրցաշրջանին պատրաստվելուց առաջ թիմը պետք է մոռանա 2012/13 մրցաշրջանի հաջողությունները: Հիշեցնենք, որ «Բավարիան» նոր մրցաշրջանին կպատրաստվի հունիսի 26-ից, Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: -Մենք բոլորս հասկանում ենք, որ հունիսի 26-ին ամեն ինչ զրոյից է սկսվելու: Այդպիսին է ֆուտբոլային կյանքը: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա արդեն պետք է հասկանա գերմաներեն: Նա տիրապետում է նաև անգլերենին: Այնպես որ, Գվարդիոլայի հետ աշխատելու համար ինձ անհրաժեշտ չէ սովորել իսպաներեն,- հայտարարել է ֆուտբոլիստը: Armfootball.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |