13:16 Մյուլլեր: Վայելում էինք Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին մարզումը | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ դրական զգացողություններ ունի թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացված առաջին մարզումից, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Նշենք, որ մյունխենցիներն իսպանացի մասնագետի գլխավորությամբ առաջին անգամ մարզվել են երեկ՝ հունիսի 26-ին: «Շատ աշխատեցինք գնդակի հետ և դա հաճելի էր: Գվարդիոլան մեզ հետ զրույցում 80 տոկոսով գերմաներեն էր խոսում»,- ասել է Մյուլերը: Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանում գերմանական գրանդը Յուպ Հայնկեսի գլխավորությամբ հաղթել է՝ Չեմպիոնների լիգան, Գերմանիայի առաջնությունն ու երկրի Գավաթը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |