12:21 ՄՅՈՒՆԽԵՆՑԻՆԵՐԸ ԲՈՒՆԴԵՍԹԻՄԻՆ ԿՄԻԱՆԱՆ ԿԻՐԱԿԻ ՕՐԸ | |
Բավարիայի ութ ֆուտբոլիստ, որոնք հրավիրված են Յոահիմ Լյովի կողմից, չեն մասնակցի շաբաթ օրը կայանալիք Շվեյցարիայի հավաքականի հետ ընկերական խաղին: Յոահիմ Լյովը հասկանալով այն ծանր մրցաշրջանի ավարտը, որը ունեցավ Մյունխենի թիմը, հանգիստ է տվել բավարացիներին: Այսպիսով, Բավարիայի ֆուտբոլիստները կմիանան հավաքականին կիրակի օրը: Հատկանշական է, որ իրենց ժամանակացույցի առաջին կետը մարզումներին մասնակցելը չէ, այլ Մոնակոյում կայանալիք Գրան Պրիին հաճախելը, որին հրավիրված է ամբողջ Բունդեթիմը: Ինչ վերաբերում է Շվեյցարիայի դեմ ընկերական խաղին, ապա այստեղ Յոախիմ Լյովը կարող է միայն 19 խաղացողներից ընտրություն կայացնել: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |