10:35 ՄՅՈՒՆԽԵՆՆ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆՆ Է. ՌԻԲԵՐԻ | |
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել գերմանական ակումբում։ «Ես իմ կյանքում երբեք ինձ այնքան լավ չեմ զգացել, որքան Մյունխենում։ Սա իմ 2-րդ տունն է։ Նման զգացմունքներ ինձ հաղորդում են այստեղ բնակվող մարդիկ, իմ խաղընկերները, ակումբի աշխատակիցները, երկրպագուները։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ։ Եվ սա ասում եմ ոչ թե զուտ ձևական, այլ ես իսկապես դա ցանկանում եմ», – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը։ Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |