17:26 Նիկո Կովաչը գլխավորեց Խորվաթիայի հավաքականը | |
Բավարիայի և Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նիկո Կովաչը նշանակվել է այդ երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ 42-ամյա Կովաչն այդ պաշտոնում փոխարինել է Իգոր Շտիմացին, ով 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ Խորվաթիան ընտրական փուլում ընդգրկված է A խմբում, որտեղ գրավեց 2-րդ տեղը և պետք է անցումային փուլում պայքարի ուղեգրի համար: TotalFootball.am ![]() | |
|
Մեկնաբանություններ: 0 | |