11:46 ՆՈՅԵՐ." 11 ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՍ ԻՆՁ ԲԱՎԱԿԱՆ ՎՍՏԱՀ ԷԻ ԶԳՈՒՄ" | |
Բավարիայի դարպասպահ Մանուել Նոյերը Ռեալի հետ Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչ պատասխան խաղից հետո կիսվել է իր տպավորթյուններով: Հիշեցնենք, որ խաղը ավարտվեց 2:1 հաշվով, սակայն նույն հաշիվը գրանցվել էր նաև առաջին խաղում, ուստի և հաղթող ի հայտ չեկավ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում: Եզրափակչի մասնակցին թիմերը որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ, որի ժամանակ իրեն փայլուն դրսևորեց Մանուել Նոյերը: Գերմանացի դարպասապահ կարողացավ հետ մղել Ռոնալդուի և Կակայի հարվածները: "Այս հաղթանակ մեզ շատ մեծ դժվարությամբ տրվեց: Դրան հասնելու համար մենք շատ աշխատեցինք: Երկու խաղերում էլ մենք ոչնչով չզիջեցինք Ռեալին: Այդ պատճառով կարծում եմ եզրափակիչ դուրս եկանք արժանիորեն: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից առաջ ես ինձ բավականին վստահ էի զգում: Այժմ մեզ մնում է կենտրոնանալ Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերի վրա: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |