13:28 Նոյեր. «Բավարիան» հին հաշիվներ ունի «Չելսիի» հետ | |
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրոպայի Սուպերգավաթի' «Չելսիի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից: -Մենք այս մրցանակը նվաճելու յուրահատուկ հնարավորություն ունենք: Սա եզրափակիչ է, հանդիպում Եվրոպա լիգայի լավագույն թիմի' «Չելսի» դեմ: Մենք հին հաշիվներ ունենք, ու հուսով եմ, որ կկարողանանք հաղթել նրանց Պրահայում և ռևանշ վերցնել: Չեմպիոնների լիգայում հաղթանակը շատ կարևոր էր: Մեզ համար մեծ հարված կլիներ, եթե վերջապես չկարողանայինք հաղթել այդ մրցանակը: Արդյունքում հասանք հաջողության ու չեմպիոնական հեթ-տրիկ գրանցեցինք: Եզրափակչում պարտվել «Բորուսսիային»' մենք պարզապես չէինք կարող,- ասել է Գերմանիայի հավաքականի դարպասապահը: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |