16:17 ՆՈՅԵՐԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ | |
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը թեթև վնասվածք է ստացել երկրի սուպերգավաթի համար Դորտմունդի «Բորուսիայի» հետ (2:1) հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը որոշել է ռիսկի չդիմել և նրան չի ընդգրկել Արգենտինայի հետ չորեքշաբթի օրը կայանալիք ընկերական հանդիպման հայտացուցակում: Գերմանիայի հավաքականի դարպասը կպաշտպանի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ներկայացուցիչ Մարկ-Անդրե տեր Շտեգենը: Նշենք, որ Գերմանիա – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին: Աղբյուր` Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |