15:06 ՕԼԱՖ ՏՈՆ."ՀՈՒՄԵԼՍԸ ԻՆՁ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԻՆ" | |
1990 թվականի Գերմանիայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Օլաֆ Տոնը խոսել է հավաքականի պաշտպան Մաթս Հումելսի խաղի մասին: "Կարծում եմ Հումելսը կարող է դառնալ Եվրոպայի առաջնության լավագույն պաշտպանը: Ես չեմ զարմանում, որ նա այդքան զարգանում է: Նա արտասավոր վարպետություն ունեցող խաղացող է և դրա հետ մեկտեղ միշտ վարում է դաժան պայքար: Նա ինձ ինչ-որ տեղ հիշեցնում է Ֆրանց Բեկենբաուերին: Այս առաջնությունը նրան շատ բան կարող է սովորեցնել: Երկու-երեք տարի հետո ես նրան տեսնում եմ Գերմանիայի հավաքականի առաջատարի կարգավիճակում: Չնայած նրան, որ հավաքականի պաշտպանության գիծը շատ երիտասարդ է, այդուհանդերձ ֆուտբոլիստները շատ փորձառու են: Բադշտուբերը հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին, Լահմը ունի ահավոր մեծ փորձ, իսկ Բոատենգը շատ արագ ավելացնում է` սա Գերմանիայի հավաքականի ապագան է: Այսպիսի կազմով մոտակա տարիների ընթացքում Գերմանիային շատ դժվար կլինի կանգնեցնել",-Տոնի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|