14:32 ՕԶԻԼ."ՄԵՆՔ ՊԵՏՔ ԴԱՍԵՐ ՔԱՂԵՆՔ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ" | |
Մադրիդի Ռեալի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Եվրո 2012-ում իր հավաքականի ելույթներին: "Դեռևս կատարվածի վերաբերյալ հավատս չի գալիս: Իհարկե մենք բոլորս միշտ առաջ ենք շարժվում, բայց պարբերաբար անցյալը հիասթափեցնում է և չի թողնում մոռանալ ինքդ քո մասին: Մենք պետք է ձգտենք ապրել դրա հետ և դրական դասեր քաղել անհաջողություններց: Արդյոք ազդեց, այն հանգամանքը, որ մեզ համարում էին առաջնության ֆավորիտ.միանշանակ ոչ: Չէ, որ մենք խմբում խաղացինք ուժեղ մրցակցիների դեմ և բոլոր այդ թիմերը ՖԻՖԱ-ի վարկանիշում գտնվում էին լավագույն տասնյակում: Թիմում մենք հաճախակի չէինք խոսում տիտղոս նվաճելու մասին, սակայն բոլորս էլ գիտակցում էինք, որ հայրենիքում մեզանից հենց դա են սպասում: Գերմանիան չպետք է գոհ լինի կիսաեզրափակիչ հասնելու կապակցությամբ, բայց այդ երեկո իտալացիները պարզապես ուժեղ էին մեզանից",-ասել է Օզիլը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |