21:50 ՍԿՍՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ. ԿԱՀՆ | |
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանի կարծիքով` առանց պարտությունների, հաղթանակների ժամանակաշրջան չի գա: -Երբ հանդես էի գալիս «Բավարիայում», 1999 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում ցավալի պարտություն կրեցինք «Մանչեսթեր Յունայթեդից»: Ճիշտ հետևություններ անելու շնորհիվ տիտղոսը նվաճեցինք արդեն 2001 թվականին: Ֆուտբոլը միշտ ինչ-որ բան է սովորեցնում. հատկապես երիտասարդ ֆուտբոլիստներին: Սովորելու գործընթացը դեռևս չի ավարտվել, սակայն այս մրցաշրջանում գերմանական ակումբ է հաղթելու Չեմպիոնների լիգայում: Դա գերմանացի ֆուտբոլիստներին ուժ և ինքանվստահություն կհաղորդի: Կարծում եմ` գերմանական ֆուտբոլի դարաշրջանն արդեն սկսվել է,-ասել է Կանը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |