14:17 ՈՒԵՖԱ-Ն ՊԵՏՔ Է ՊԱՏԺԻ ՊՍԺ-ԻՆ, ՄԻԼԱՆԻՆ ԵՎ ՄԱՆՉԵՍՏԵՐ ՍԻԹԻԻՆ. ՀՅՈՆԵՍ | |
Միշել Պլատինին պետք է Չեմպիոնների լիգայից դուրս թողնի այն ակումբներին, որոնք չեն պահպանում ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոնները, ասել է Մյունխենի Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը: ՈւԵՖԱ-ի ֆինանսական «ֆեյր-փլեյի» համաձայն՝ ակումբների ծախսերը պետք է չգերազանցեց նրանց եկամուտը: Այդ օրինագիծը գործում է 2012-ից: "Եթե Պլատինին մարտականորեն է տրամադրված, ապա նա առաջիկա տարիներին մի քանի բարձրակարգ ակումբների պետք է դուրս թողնի Չեմպիոնների լիգայից: Օրինակ՝ Մանչեսթեր Սիթին, ՊՍԺ-ն ու Միլանը 3 կամ 4 միլիարդ եվրոյի պարտք ունեն եւ պարբերաբար խախտում են ֆինանսական «ֆեյր-փլեյի» կանոնները",- Հյոնեսի խոսքը մեջբերում է Bild-ը: news.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |