18:33 ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ | |
Քաթարում անկացրած 8 օրյա ուսումնամարզական հավաքները ավարտվեցին: Այդ ժամանակահատվածում Բավարիան անցկացրեց 13 մարզում և 2 սոտուգողական հանդիպում և այդ ամենը հանուն մեկ նպատակի`նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին մարզումը կայացավ չորեքշաբթի առավոտյան, որից հետո մյունխենցիները ուղևորվեցին օդանավակայան: "Ես շատ գոհ եմ այս հավաքից, թե որակական առումով և թե մարզումների ինտենսիվությամբ",-հայտարարել է Հայնկեսը: Շալկեի նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակը ավելորդ անգամ ապացուցեց, որ հավաքներ անցան հաջող կերպով: "Այդ խաղը դարձավ Դոհայում գտնվելու արդյունքը: ֆուտբոլիստները հստակ կատարեցին իմ հանձնարարությունները և արդյունքը եղավ ակնհայտ",- իր սաների հասցեին գովասանքի խոսքեր է հղել Հայնկեսը: "Այսպիսի խաղերը շատ կարևոր են, քանի որ այն ամենը ինչ պատրաստել ենք մարզումների ժամանակ փորձարկում ենք հենց նման ստուգողական հանդիպումների ընթացքում: Դոհայում անցկացրած հավաքները շատ հաջող անցան",- ընդգծել է Արիեն Ռոբենը, ով այդ խաղի երկրորդ խաղակեսում կրում էր Բավարիայի ավագի թևկապը և ցուցադրեց գերազանց ֆուտբոլ: Բավարիայի հաջողության գրավաականը դարձավ վստահ խաղը պաշտպանությունում: Ֆուտբոլիստները արդեն ժամանել են Գերմանիա: Տաք եղանակը և իդեալական խաղադաշտերը մնացին անցյալում: Այսօր Հայնկեսը հանգստի իրավունք է ընձեռեոլ խաղացողներին, իսկ շաբաթ և կիրակի օրերին Բավարիան երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Առաջին խաղում կմրցի շվեյցրական Բազելի հետ, իսկ ահա երկրորդ խաղում Գերմանական երրորդ լիգայի ներկայացուցիչ Ունտերհախինգի հետ: "Շատ կարևոր է, որ տղաները նորից մտնեն ռիթմի մեջ և իրենց գործողությունները խաղադշտում հասցնեն ավտոմատացման",-պարզաբանել է Հայնկեսը: Գլխավոր մարզիչը ուշադրություն է սևեռել հատկապես թիմի պաշտպանւթյան վրա: "Շալկեի հետ խաղում Բավարիայի պաշտպանությունը անթերի էր: Ինչպես ասել է Հայնկեսը."Անհրաժեշտ է հաղթել ոչ միայն խաղերը, այլև տիտղոսները": Աղբյուր` http://www.fcbayern.telekom.de | |
|
Մեկնաբանություններ: 0 | |