19:28 «Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6. տեսանյութ | |
Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» 6:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պադերբորնի» նկատմամբ: Մինչեւ առաջին խաղակեսի միջնամասը դաշտի տերերը ոչնչով չէին զիջում Գերմանիայի չեմպիոնին, սակայն առաջին գոլից հետո խաղը փոխվեց: Առաջին խաղակեսում մյունխենցիներից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ ընդմիջումից հետո՝ հոլանդացի Արյեն Ռոբենը: Խոսեպ Գվարդիոլայի թիմը 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ փետրվարի 22-ին կընդունի Բեռլինի «Հերտային»: Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր «Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6 Ռոբերտ Լեւանդովսկի, 23, 37, Արյեն Ռոբեն, 63 (11մ.), 86, Ֆրանկ Ռիբերի, 72, Միտչել Վեյզեր, 78 Հեռացում՝ Ֆլորիան Հարթերզ, 62 («Պադերբորն») «Շալկե» - «Վերդեր»՝ 1:1 Մաքս Մայեր, 61 – Սեբաստիան Պրյոդլ, 90+2 «Մայնց» - «Այնտրախտ»՝ 3:1 Կրիստիան Կլեմենս, 38, Յոհանես Գեյս, 47, Յունուս Մալի, 50 – Ստեֆան Այգներ, 35 «Աուգսբուրգ» - «Բայեր»՝ 2:2 Կաիուբի, 59, Մարվին Հից, 90+4 – Յոսիպ Դրմիչ, 8, Շտեֆան Ռայնհարց, 85 «Ֆրայբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 1:1 Իմանուել Հոն, 25 – Կեւին Ֆոլանդ, 39
NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |