21:05 ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՐՈՒՍԻԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է. ԿԱՀՆ | |
Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է վաղը Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում կայանալիք «Բավարիա» – «Բորուսիա Դ.» հանդիպման մասին։ ««Բավարիան» նախորդ տարի ևս ուժեղ էր «Բորուսիայից», անգամ եղավ մի պահ, երբ մյունխենցիները 8 միավորի առավելություն ունեին։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե «Բավարիան» հաղթի, ապա կնվաճի չեմպիոնական տիտղոսը, բայց արդյունքում պարտվեց, որից հետո զիջեց նաև առաջնությունում։ Սակայն այժմ հաղթանակի դեպքում տարբերությունը կհասնի 14-ի։ Վստահ եմ, որ այդ ժամանակ «Բորուսիան» ոչ մի կերպ չի կարող հասնել Հայնկեսի թիմին», – Կանի խոսքերն է մեջբերում Kicker-ը։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |