18:16 Ներողություն եմ խնդրում գերմաներենիս համար. Պեպ Գվարդիոլա | |
«Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որպես «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ, իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերամաներենով: «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք: Աստված օրհինի բոլորիդ: Ներողություն եմ խնդրում իմ գերմաներենի համար: Ինձ համար մեծ երջանկություն է գտնվել այստեղ: Հիանալի է, որ ես նման շանս եմ ստացել: Ակումբի պատմությունն ու խաղացողները ինձ համոզեցին ընտրություն կատարել «Բավարիա»-ի օգտին: «Բավարիա»-ն իսկապես մեծագույն ակումբ է»,-ասել է Գվարդիոլան: shamshyan.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |