18:24 Գվարդիոլա. Բավարիայի ղեկավարությանը խնդրել եմ ձեռք բերել Ալկանտարային | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր նախկին սան՝ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարային ձեռք բերելու նախաձեռնությունը իրենն է: «Ես խոսել եմ Կարլ Հայնց Ռումենիգեի և Մատիաս Զամերի հետ՝ Տյագոյի հնարավոր ձեռքբերման մասին: Բայց մինչ օրս նորություններ չկան այդ հարցի վերաբերյալ: Չեմ կարծում, որ ևս մեկ կիսապաշտպանի գնելը՝ խնդիր կլինի ակումբի համար: Ալկանտարան միակ՝ նոր ֆուտբոլիստն է, ում ես ցանկանում եմ տեսնել «Բավարիայի» կազմում»,-Գվարդիոլայի խոսերն է մեջբերում ESPN-ը: Armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |