Երեքշաբթի, 01.07.2025, 14:36
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 25 » Խոսեպ Գվարդիոլան` Նյուրնբերգի հետ հանդիպման մասին
15:31
Խոսեպ Գվարդիոլան` Նյուրնբերգի հետ հանդիպման մասին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Բունդեսլիգայի 3-րդ տուրի` «Նյուրնբերգի» հետ կայացած հանդիպումը (2:0), տեղեկացնում է «Արմսպորտը»:

«Մենք կարևոր հաղթանակ տարանք: Գոհ եմ խաղի որակից և նրանից թե ինչպես էինք վերահսկում հանդիպման ընթացքը, հատկապես երկրորդ խաղակեսում:


Ինչպես Ֆրանկֆուրտում, այնպես էլ այս խաղում, մրցակցին հակագրոհելու հնարավորություն գրեթե չտվեցինք: Այդ հարցի շուրջ շատ եմ խոսել թիմի հետ: Մեզ հաջողվում է արագ գրոհել, հատկապես, երբ գնդակով են Ռիբերին կամ Ռոբենը:

«Նյուրնբերգը» լավ կազմակերպված թիմ է: Այսպիսի թիմերի հետ խաղալը միշտ դժվար է»,- կատալոնացու խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Armsport.am

Դիտումներ: 553 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0