13:47 ՊԻՍԱՐՈՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՀԱՅՆԿԵՍ | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում հարձակվող Կլաուդիո Պիսարոյի հետ։ Հաղորդում է Bild-ը։ «Վնասվածքի պատճառով Կլաուդիոն ստիպված էր ավելի շատ աշխատել իր ֆիզիկական վիճակը բարելավելու ուղղությամբ։ Ահա թե ինչու նա այս պահին իր լավագույն մարզավիճակում չի գտնվում։ Սակայն խոսքը գնում է հիանալի հարձակվողի մասին, ով հերթական անգամ ապացուցեց, որ մեծ նշանակություն ունի թիմի համար։ Մենք մեծ հույսեր ենք կապում Պիսարոյի հետ», – ասել է Հայնկեսը։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով պերուացի ֆուտբոլիստը «Բավարիայի» մեկնարկային կազմում ընդամենը մեկ հանդիպում էր անցկացրել Գերմանիայի առանությունում, սակայն «Կայզերսլաուտերնի» հետ գավաթի 1/16 եզրափակիչ խաղում (4։0) դարձավ 2 գոլի հեղինակ։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |