11:34 ՊԻՍԱՐՈՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ | |
«Բավարիայի» պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն սահմանել է նոր ռեկորդ: Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղում դուրս գալով խաղադաշտ` Պիսարոն դարձել է Գերմանիայի առաջնությունում ամենաշատ խաղեր անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստը: 33-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 337 հանդիպում, հայտնում է Infostrada-ն: Հիշեցնենք, որ Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» 3:0 հաշվով: NEWS.am Sport
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |