Հունիս ամսվա վերջում պերուացի հարձակվող Կլաուդիո Պիսարոն Բավարիայի հետ կնքի մեկ տարվա պայմանագիր: 33-ամյա ֆուտբոլիստը արդեն անցել է բուժզզնում:
Պերուացու պայմանագիրը Վերդերի հետ ավարտվում է հունիսին: Արձակուրդից վերադառնալուց հետո Պիսարոն կդառնա Մյունխենյան ակումբի ֆուտբոլիստ: Նա կփոխարինի Իվիցա Օլիչին, ով այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Վոլֆսբուրգ:
Հիշեցնենք, որ Պիսարոն Բավարիայում հանդես է եկել 2001-2007 թթ ընկած ժամանակահատվածում, որի ընթացքւմ անցկացրած 174 խաղում խփել է 71 գնդակ: Այսպիսով Պիսարոն Բավարիայից հեռանալուց 5 տարի հետո կրկին վերադառնում է Մյունխեն: Հարկ է նշել, որ Պիսարոն 157 գնդակով համարվում է
Բունդեսլիգայի պատմության ընթացքում արտասահմանցի լավագույն ռմբարկուն: