15:35 ՊԻՍԱՐՈՆ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՈՒԺԵՐԻՆ | |
Բավարիայի հարձակվող Կլաուդիո Պիսարոն մոտակա ժամանակում չի պատրաստվում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Պերուացի ռմբարկուն արդեն 33 տարեկան է, սակայն նա համոզված իր ուժերի վրա: "Ես արդեն 33 տարեկան եմ և պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեմ իմ ֆիզիկական պատրաստվածությանը: Բայց զգում եմ, որ դեռևս երկար կխաղամ: Այն բանից հետո, երբ լուծեցի իմ առողջական խնդիրները` այժմ ինձ շատ արագ եմ զգում: Նմանատիպ զգացողություն բավականին երկար ժամանակ չեմ ունեցել: Ինչ վերաբերվում է "Բավարիայի" հարձակվողներին, ապա կարծում եմ, որ նրանց քիչ չլինելը առավելություն է: Մրցաշրջաննը երկար է և անկանխատեսելի",ասել է Պիսարոն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |