16:39 Պլատինի. Ցանկանում եմ` «Ոսկե գնդակը» նվաճի Ռիբերին | |
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կիսվել է «Բավարիայի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ելույթներից ունեցած տպավորություններով: -Պրահայում տեղի ունեցած Եվրոպայի Սուպերգավաթի մրցավեճում Ռիբերին ցույց տվեց իր լավագույն խաղը: Նա նպատակասլաց է, ֆիզիկապես ուժեղ, հանդես է գալիս մեծ ցանկությամբ: Այժմ նրան պետք է այդպիսի ֆուտբոլ ցուցադրել նաև հավաքականի կազմում: Որպեսզի հաղթի «Ոսկե գնդակը», նա պետք է նույն մակարդակի վրա հանդես գա նաև Ֆրանսիայի ընտրանու մարզաշապիկով: Ես ցանկանում եմ, որ «Ոսկե գնդակը» նվաճի Ռիբերին, քանի որ նա շատ տպավորիչ անցկացրեց նախորդ մրցաշրջանը,- ասել է Պլատինին: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |