18:04 Պլատինի. Ռիբերին «Ոսկե գնդակի» լուրջ հավակնորդ է | |
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստովանել է, որ կարող է պատկերացնել իրադարձությունների այնպիսի զարգացումը, որ իր հայրենակից, «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ստանա «Ոսկե գնդակ» մրցանակը: -Ռիբերին «Ոսկե գնդակի» լուրջ հավակնորդ է: Նա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց լրագրողների ասոցիացիայի կողմից, սակայն «Ոսկե գնդակի» քվեարկության կարգը մի փոքր տարբերվում է: Հիշում եք, որ Ինյեստային նույնպես ճանաչեցին ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, բայց «Ոսկե գնդակն» ամեն դեպքում բաժին հասավ Լիոնել Մեսսիին,- ասել է Պլատինին: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |